8 մասնակից՝ 10 մեդալ, 3 գավաթ. Հայաստանի հավաքականը հաղթանակած վերադառնում է Եվրոպայի գավաթի խաղարկությունից

 

Լեհաստանի Լյուբլին քաղաքում ավարտվեց Ավանդական Կարատեի Եվրոպայի Գավաթի 5-րդ առաջնությունը՝ արևելյան մարզաձևերի ամենահեղինակավոր և մասսայական մրցաշարերից մեկը, որին այս տարի մասնակցել է շուրջ 1200 մարզիկ ամբողջ Եվրոպայից: Ինչպես և սպասվում էր, Հայաստանի պատանեկան հավաքականը թիմի մարզիչ աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանի գլխավորությամբ լուրջ արդյունքներ ցույց տվեց՝ գավաթների և մեդալների թիվը գերազանցում է հավաքականի կազմում ընդգրված մարզիկների թիվը: Խնդիր էր դրված Լեհաստանից մաքսիմում շատ մեդալ և գավաթ բերել, այդպես էլ ստացվեց դրանց թիվը գերազանցեց մասնակիցների թվին: Այսպես՝ Էլեն Սարգսյան - Եվրոպայի գավաթ՝ (անհատական մարզիչ Արփի Սաֆարյան) Բենիկ Մինասյան - արծաթ՝ անհատական կատա և բրոնզ՝ էմբու մրցաձևերում (անհատական մարզիչ՝ Ավետիս Սահակյան) Դավիթ Իսրայելյան - բրոնզ՝ Էմբու մրցաձև (անհատական մարզիչ՝ Գոռ Ավագյան) Նարեկ Բադալյան - արծաթ՝ անհատական կատա մրցաձև (անհատական մարզիչ՝ Սուրեն Մաթևոսյան) Արսեն Մխիթարյան – կրկնակի բրոնզ ՝ անհատական և թիմային կատա մրցաձևեր (անհատական մարզիչ Նարեկ Իսկանդարյան) Մարատ Հարությունյան – կրկնակի բորնզ՝ անհատական և թիմային կատա մրցաձևեր (անհատական մարզիչ՝ Սուրեն Մաթևոսյան) Ռոբերտ Բուդաղյան – բրոնզ թիմային կատա մրցաձև (անհատական մարզիչ ՝ Սուրեն Մաթևոսյան) Հավաքականը գլխավորում էր Հայաստանի Ավանդական Կարատե-դո Ֆեդարացիայի նախագահ՝ 5-րդ դան Սուրեն Մաթևոսյանը: Առաջնության մրցավարական կազմում Հայաստանից ընգրվեց միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը:

Տեսանյութ
 
05/02/18-02:26

Ավանդական կարատեի աշխարհի առաջնությունը

 

Հոկտեմբերի 14-15-ին լեհական Կրակովում մեկնարկելու է Ավանդական կարատեի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 2 տարին 1 անգամ: Հայաստանն այս առաջնությունում ներկայացված է լինելու թե՛ մինչև 14 տարեկանների պայքարում ու թե՛ մեծահասակների: Առաջիկա մրցաշարի, ինչպես նաև Հայաստանում ավանդական կարատեի խնդիրների ու իրականության մասին sport.slaq.am-ը զրուցեց «Կենտրոն» Ազգային Ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի հետ: -Հայաստանի պատվիրակությունը Կրակով կմեկնի 25 հոգով, որոնցից 15-ը ներկայացնում են Հայաստանի ֆեդերացիան, իսկ 10-ը՝ Լեռնային Ղարաբաղի: Ընդ որում, մեզ մոտից 6 մարզիկ կմասնակցեն մինչև 14 տարեկանների պայքարին ու 6-ը՝ մեծահասակաների, իսկ ԼՂՀ-ից՝ 7 մարզիկ (1-ը՝ մինչև 14 տարեկան ու 6-ը՝ մեծահասականեր): Բացի այդ, մինչև14 տարեկանների առաջնությունում մրցավարությանը կներգրավվեն Գոռ Հակոբյանն ու մեծահասակաների պայքարին մասնակցող Նարեկ Իսկանդարյանը (սև գոտի 3-րդ դան -Պրն. Մաթևոսյան, ինչ մրցաձևերում են առաջնությանը մասնակցելու մեր մարզիկները: -Առհասարակ ավանդական կարատեում գոյություն ունի 7 մրցաձև: Մինչև 14 տարեկանները պայքարում են կատա, թիմային կատա, էմբու մրցաձևերում: Իսկ արդեն ավելի մեծերը՝ նաև կումիտեում: Բնականաբար, մի մարզիկը չի կարող մասնակցել բոլոր 7 մրցաձևերի պայքարին, այնպես որ փորձում ենք այնպես անել, որ յուրաքանչյուրը 3 մրցաձևում ներկայանա: -Վերջին տարիներին Կենտրոն» Ազգային Ավանդական Կարատե-դո ֆեդերացիան կանոնավոր հաջողություններ է գրանցել միջազգային ասպարեզում: Այժմ ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա առաջնությունից՝ հաշվի առնելով այն կազմը, որով մեկնում եք: -Ակնկալիքներս մեծ են, մանավանդ՝ փոքրերից: Մեծահասակաների պայքարում լուրջ հույսեր ունեմ Նարեկ Իսկանդարյանի հետ կապված, ով, ի դեպ, մինչև 14 տարեկանների հավաքականի մարզիչն է: Ժամանակը ցույց կտա, թե ինչ իրական հավակնություններ ունենք, բայց այժմ էլ վստահաբար կարող եմ փաստել, որ մեր կարատեիստները շատ լավ պատրաստված են: Մնում է, որ մարզական բախտը ժպտա: Անցած տարի փոքրերի կազմում Եվրոպայի 2 չեմպիոն ունեցանք, ու սենսեյ Նարեկի հետ հույս ունենք, որ այս տարի 2ն էլ կավելանան: Բնականաբար, աշխարհի առաջնությանը մի փոքր ավելի բարդ է, քանի որ այստեղ են լինելու նաև ճապոնացիները, բրազիլացնիները… -Ավանդապես ո՞ր երկրներն են տոն տվող համարվում ավանդական կարատեում: -Առաջնության մասնակից բոլոր երկրներն էլ ուժեղ են: Կարող եմ առանձնացնել լեհերին, իտալացիներին, ու նաև փաստեմ, որ Հայաստանը ոչ մի բանով չի զիջում նրանց : Ի դեպ, յուրաքանչյուր տարի աշխարհի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Կվիչինսկին շրջում է աշխարով մեկ, սեմինարներ անցկացնում և ամեն անգամ շեշտում է, որ ավանդական կարատեն Հայաստանում շատ լավ է զարգացած: Նա միշտ կրկնում է, որ Հայաստանում ունենք շատ լավ մարզիկներ: -Պրն. Մաթևոսյան, կներկայացնե՞ք Հայաստանում ավանդական կարատեի պատմությունը, կայացումը… -Ավանդական կարատեն Հայաստանում գործում է 90-ականներից, սակայն որպես ֆեդերացիա պաշտոնապես հիմնադրվել է 2004թ-ին: Մեր ֆեդերացիան իր տեսակի մեջ միակն է ՀՀ-ում, որը ճանաչվել է Միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի(ITKF) (այժմ՝ WTKF) կողմից: Ընդ որում՝ իր պաշտոնական հիմնադրումից ընդամենը երեք տարի անցա: Բացի այդ, մենք անդամակցում ենք Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիային: Ֆեդերացիայի մարզիկների հաջողություններն էլ հիմնականում վերջին տարիներին են գրանցված, սակայն դրանք տարիների տքնաջան աշխատանքի արդյունք են: Ինչ վերաբերում է ավանդական կարատեի՝ Հայաստան մուտք գործելուն, ապա այն՝ ֆուդոկան դպրոցի տեսքով, մեզ մոտ է բերել Դմիտրի Օհանյանը Վրաստանից: Այն ժամանակ՝ 90-ականների սկզբում, բոլորի համար կարատե ասվածը խիստ ընդհանրական էր՝ ու-շուից մինչև թաեքվանդո: Բայց ժամանակի ընթացքում «վարագույրը» բացվեց, տեղեկատվությունը ավելացավ, մարդիկ հասկացան՝ ինչ է ու-շուն, ինչ է կարատեն, ինչ է թաեքվանդոն… Մի խոսքով մարտարվեստները արդեն տարբերվեցին: Ու հստակ տարբերակում մտավ նաև կարատեի ձևերի ու դպրոցների ընկալման հարցում: Այդպես մենք զարգացրեցինք հենց մեր դպրոցը, մեր ուղղությունը ու ժամանակի ընթացքում գրանցեցինք նաև ֆեդերացիան: Նշեմ, որ ՀՀ-ում ցանկացած ոք իրավունք ունի գրանցել իր ՀԿ-ն, ֆեդերացիան կամ կազմակերպությունը՝ կիրառելով «ավանդական կարատե» բառակապակցությունն ու դրան 1 բառ ավելացնելով, սակայն բուն ավանդական կարատեն՝ հիմնադրված սենսեյ Նիշիյամայի կողմից ու իր իսկ կողմից հայաստանում ընդունված, հենց մեր կարատեն է: -Պրն. Մաթևոսյան, քանի որ ձեր նշած ինքնակոչ ու ոչ այնքան ֆեդերացիաները, կարատեաձևերը չափազանց շատ են, հարաբերականորեն անտեղյալ մարդկանց համար բավական բարդ է հասկանալ ու տարբերել դպրոցներն ու ուղղությունները փիլիսոփայությունների տեսանկյունից: Ավանդական կարատեի փիլիսոփայական հենքը ո՞րն է: -Ավանդական կարատեի առանցքը սկզբնաղբյուրից չշեղվելու մեջ է: Մեր կարատեն չնչին փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացքում: Մարդիկ, ովքեր հիմնադրել են կարատեն, բաժանվել են տարբեր ճյուղերի, ամեն մեկը գնացել է իր ուղղությամբ: Ավանդական կարատեի հիմքը բուդոն է (բուդո նշանակում է մարտիկի ճանապարհ): Եվ կոնկրետ ավանդական կարատեն ուղղորդված է մի ճանապարհով, որը ճանապարհին ոչ մի շեղում չի ունենում ու փոփոխությունների չի ենթարկվում: -«Կենտրոն» Ազգային Ավանդական Կարատե-դո ֆեդերացիան այսօր քանի մարզիկ ունի: -Հայաստանում մենք քիչ չենք՝ 1000-ից ավել մարզիկներ ունենք ու վստահ շարժվում ենք առաջ: Սակայն հարցը միայն քանակը չէ: Մեր մարզիկներով մենք պարզերես կարող ենք ներկայանալ միջազգային մրցումներին: Ի դեպ, նշեմ, որ բացի միջազգային ասպարեզում մրցելույթներից մեր մարզիկները բազմաթիվ մրցումների, ակումբային առաջնությունների են մասնակցում նաև հենց Հայաստանում՝ դրանով մրցումային փորձ ձեռք բերելով: Յուրաքանչյուր մարզիչ իրավունք ունի տարին 1 անգամ անցկացնել առաջնություն, ու եթե անգամ մասնակիցների թիվը շատ մեծ չէ, մարզիկը դրանով թրծվում է: Հավելեմ, որ տարին 1 անգամ Հայաստանում սեմինար պարապմունք է անցկացնում աշխարհի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ, սենսեյ Վլադիմիր Կվիչինսկին: Ընդ որում, նա առանձին սեմինար է անցկացնում նաև միայն մարզիչների համար: -Վերևում խոսեցիք ԼՂՀ-ի՝ ավանդական կարատեի ֆեդերացիայի հետ համատեղ մրցումներին մեկնելու մասին: Ի՞նչ տիպի գործակցություն է Հայաստանի ու ԼՂՀ-ի ֆեդերացիաների միջև, ինչպես են անցնում մարզումները ղարաբաղցի կարատեիստների համար: -Ղարաբաղից մարզիկները գալիս են, մեզ մոտ վերապատրաստվում, ես ինքս եմ գնում այնտեղ՝ սեմինարներ, քննություններ անցկացնում: ԼՂՀ-ում մենք ունենք շատ լավ մարզիչներ: Սակայն հավաքականի մարզումներն անցկացնում եմ ես: Նրանք գալիս են հավաքներին, մասնակցում հավաքականի մարզումներին -Գաղտնիք չէ, որ այն, թե ինչ մարզիկներ կաճեն, կախված է հիմնականում մարզիչներից: Մենք ի՞նչ մարզչական դպրոց ունենք ավանդական կարատեում: -Մեր մարզիչները պարտադիր ամիսը մեկ փորձի փոխանակման հանդիպում են ունենում: Ու առհասարակ, ցանկացած մեր մարզիչ, ով մեկնում է որևէ սեմինարի, իր ստացած ինֆորմացիան այստեղ փոխանցում է մյուսներին: Նույնը վերաբերում է նաև մրցավարներին: Ինչ վերաբերում է մարզիկներին, մենք իսկապես ունենք շատ լավ մարզիկներ, սակայն նրանց բոլորին միջազգային ասպարեզում հանդես գալու հնարավորություն տալը բարդ գործընթաց է, քանի ֆեդերացիան մեծ թվով ֆինանսական աջակիցներ չունեի: Մեր մարզիկների հիմնական աջակիցը ֆեդերացիան է՝ ի դեմս ինձ ու մեր պատվավոր նախագահ Հովհաննես Փիլոյանի: Սակայն դա բավարար չէ: Շատ կարևոր է, որ կարատեն ունենա աջակիցներ, որպեսզի զարգացում ունենա: Շատ բարձր որակի մարզիկներ ունենք, բայց ստիպված ենք լավերից լավերին ընտրել, քանի որ հնարավորությունները՝ բոլորին շանս տալու, սուղ են: Հ.Գ Նշենք, որ Հայաստանի «Կենտրոն» Ազգային Ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի պատվիրակությունը Կրակով կմեկնի հետևյալ կազմով Մինչև 14 տարեկանների հավաքական 1. Հայկ Աստվածատրյան 2. Հովհաննես Փիլոյան 3. Էրիկ Հովսեփյան 4. Մարատ Հարությունյան 5. Ռոբերտ Բուդաղյան 6. Էդուարդ Մեսրոպյան 7. Մանվել Ղալայան (ԼՂՀ) Մեծահասակների հավաքական( 14 և բարձր) 1. Վարդան Ղալայան(ԼՂՀ) 2. Միխայել մխիթարյան(ԼՂՀ) 3. Տիգրան Գևորգյան(ԼՂՀ) 4. Էրիկ Ավանեսյան(ԼՂՀ) 5. Տիգրան Հակոբյան(ԼՂՀ) 6. Սերգեյ Ամիրյան(ԼՂՀ) 7. Նարեկ Մամիկոնյան 8. Նարեկ Մովսիսյան 9. Հովհաննես Հակոբյան 10. Միքայել Մաթոսյան 11. Գեղազնիկ Մայիլյան 12. Նարեկ Իսկանդարյան

Տեսանյութ
 
05/02/18-02:16

Աշխարհի 32-րդ Առաջնություն

 

2016 թ. Հոկտեմբերի 14-15-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ ավանդական կարատեի Աշխարհի 32-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 33 պետություններ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի պատվիրակությունը Լեհաստան էր մեկնել 26 հոգուց բաղկացած անձնակազմով՝ Հայաստանի <<Կենտրոն>> Ազգային Ավանդական Կարատե-դո Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ: 10-11 տարիքայինների մեջ թիմային կատա մրցաձևից բրոնզե մեդալակիր է դարձել Մարատ Հարությունյանը: 12-13 տարիքայինների մեջ Աշխարհի չեմպիոն է դարձել Մանվել Ղալայանը: Անհատական կատա, էմբու և թիմային կատա մրցաձևերից կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել Էրիկ Հովսեփյանը և Հովհաննես Փիլոյանը: 14-15 տարիքայինների մեջ Աշխարհի չեմպիոն է դարձել Վարդան Ղալայանը: 16-17 տարիքայինների մեջ Ֆուկու-գու մրցաձևից բրոնզե մեդալակիր է դարձել Միքայել Մաթոսյանը: Մեծահասակների մեջ Աշխարհի չեմպիոն է դարձել Նարեկ Իսկանդարյանը ֆուկու-գու մրցաձևից, ինչպես նաև բրոնզե մեդալակիր անհատական կատա մրցաձևից: Ընդհանուր առմամբ մեր հավաքականը Հայաստան է վերադարձել 3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալներով:

Տեսանյութ
 
21/10/16-01:32

Քաղաքապետի գավաթ փառատոն

 

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախաձեռնությամբ կազմակերպության մարզահամալիրում անցկացվել է Երևանի արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի առաջին փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը :Հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետը Երևանի <<‪Քաղաքապետի գավաթ>>‬ փառատոնի պատվոգրերով է պարգևատրել փառատոնին մասնակից ֆեդերացիաների նախագահներին, այդ թվում նաև <<Կենտրոն>> Ազգային Ավանդական Կարատե-Դո Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանին: Առաջին անգամ անցկացվող փառատոնը համախմբել է արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի ֆեդերացիաներին, ինչը ողջունելի է և պետք է դառնա ավանդական:

Տեսանյութ
 
01/07/16-01:11

ՍԵմինար

 

Հունիսի 11-ից 13-ը տեղի ունեցավ հերթական սեմինար-պարապմունք, որը կազմակերպել էր <<Կենտրոն>> Ազգային Ավանդական Կարատե-դո ֆեդերացիան: Սեմինարը վարում էր սև գոտի 8-րդ դան, սենսեյ Վլադիմիր Կվիչինսկոին, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր կարատեի ֆեդերացիաներից ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից:

Տեսանյութ
 
16/06/16-12:02

Եվրոպայի գավաթի 7-րդ առաջնություն

 

Մայիսի 26-ից 29-ը Լեհաստանի Ստարա Վիես քաղաքում տեղի ունեցավ Ավանդական կարատեի Եվրոպայի գավաթի 7-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիան՝ նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ, ով այդ մրցաշարի մրցավարական կազմում էր ընդգրկաված :: Առաջնությանը մասնակցել է ֆեդերացիայի սան, սև գոտի 3-րդ դան, Հայաստանի բազմակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը, ով, հաղթելով բոլոր մարզիկներին կատա և կումիտե մրցաձևերով, դուրս եկավ եզրափակիչ և պարտվելով լեհ մարզիկին՝ զբաղեցրեց եկրորդ տեղը: Այս տարի մեր մարզիկները նախապատրաստվում են Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք աշխարհի ավանդական կարատեի մրցաշարին:

Տեսանյութ
 
07/06/16-12:46

Եվրոպայի գավաթի 7-րդ առաջնություն

 

Մայիսի 26-29ը Լեհաստանի «Dojo – Stara Wies» ճապոնական մարտարվեստների կենտրոնում կկայանա ավանդական կարատեի Եվրոպայի գավաթի 7-րդ առաջնությունը: Առաջնությանը մասնակցելու է Հայաստանի կենտրոն ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի սան, սև գոտի 3-րդ դան, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր Նարեկ Իսկանդարյանը:

Տեսանյութ
 
18/05/16-12:50

Ձմեռային Gasshuku սեմինար Լեհաստանում

 

2016թ. փետրվարի 17ից - 21ը ճապոնական մարտարվեստի և սպորտի կենտրոն Dojo - Stara Wies-ում՝ Լեհաստանում, տեղի է ունեցել ձմեռային Gasshuku ավանդական կարատեի սեմինար: Սեմինարին հավաքվել էին 150 մասնակիցներ 10 երկրներից՝ Հայաստանից, Չեխիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Թուրքմենստանից, Միացյալ Թագավորությունից և Ուրուգվայից: Դասընթացները վարում էր, շատ հատուկ ուսուցիչ Ճապոնիայից՝ Մասարու Կամինո սենսեյը, որը Ճապոնիայի Կարատեի Միության Shihankai-ի անդամ է: Նա 78 տարեկան է, սակայն նա շարունակում է մնալ գերազանց ֆիզիկական վիճակում և շարունակում է ակտիվորեն զբաղվել կարատեով: Նա շարունակաբար եղել է Ճապոնիայի կարատեի միության կատայի և կումիտեի չեմպիոն վերջին 30 տարիների ընթացքում: Հայաստանից մասնակցել են Ազգային Ավանդական Կարատե Դո Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը և Միխայիլ Մխիթարյանը: Վերջինս ընդգրկվել է Եվրոպայի հավաքականի մեջ:

Տեսանյութ
 
07/03/16-02:30

Հայաստանի 11-րդ Առաջնություն

 

2015 թվականի մայիսի 16-17-ը <<Դինամո>> մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի <<Կենտրոն>> Ազգային Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի 11-րդ բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին 200-ից ավել մարզիկներ 6 մրցաձևերում ` անհատական կատա, անհատական կումիտե, թիմային կատա, թիմային կումիտե, էմբու և ֆուկու-գո: Առաջին տեղերը զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին ոսկե մեդալներով:Շնորհավորում ենք մեր բոլոր մարզիկներին և նրանց մաղթում նորանոր հաղթանակներ:

۾
Տեսանյութ
 
08/06/15-08:25

2014 թ. Ամփոփիչ Ցուցադրական միջոցառում

 

2015 թվականի նախաշեմին` 2014-ի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ <<Կենտրոն>> Ազգային Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի Տարվա ամփոփիչ ցուցադրական միջոցառումը, որի վերջում վերհիշվեցին և թվարկվեցին այն բոլոր առաջնությունները, որոնց 2014-ի ընթացքում մասնակցել էին Ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերի մարզիկներն ու սաները` ՀՀ գրեթե բոլոր մարզերից ու ԼՂՀ-ից, և ըստ որոնց արդյունքների կազմվել են ՀՀ թիմերը` աշխարհի և Եվրոպայի մրցաշարերում ներկայանալու համար: Այսպիսով` 2014 թվականի Մայիսի 22-ին, 23-ին և 24-ին Հայասատանում կայացան հերթական ամենամյա միջազգային սեմինար-պարապմունքները, որոնք անց է կացնում Միջազգային Ավանդական Կարատեի Ֆեդերացիայի նախագահ սենսեյ Վ. Կվիչինսկին: Սեմինար-պարապմունքներից հետո, մայիսի 23-ին, սենսեյ Կվիչինսկին ֆեդերացիայում ընդունեց 1-ին, 2-րդ և 3-րդ դան քննությունները: 2014 թ. Հունիսի 12-ից 15-ը Լեհաստանի Ստարա Վեշ քաղաքում կայացավ ավանդական կարատեի Եվրոպայի գավաթի 6-րդ առաջնությունը:Մեր մարզիկը առաջնությունում գրավեց 4-րդ տեղը: 2014 թվականի հունիսի 29-ին և 30-ին տեղի ունեցավ Հայաստանի <<Կենտրոն>> Ազգային Ավանդական Կարատե-դո Ֆեդերացիայի Երևան քաղաքի բաց առաջնությունը, որն անցկացվեց 7 մրցաձևով: Առաջնությանը մասնակցում էին 200-ից ավել մարզիկներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: 2014թ. հուլիսի 28-ին ԼՂՀ-ում տեղի ունեցավ Ֆեդերացիայի 10ամյա հոբելյանական մրցաշարը, որի արդյունքներով էլ կազմվեց Հայաստանի հավաքականը՝ նույն թվականի հոկտեմբերին Շվեյցարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Եվ ահա, հոկտեբմերի 22-27-ին Շվեյցարիայի Ջենեվա քաղաքում տեղի ունեցան Ավանդական կարատեի Աշխարհի 17-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 25 երկիր, որոնց թվում էր նաև Հայաստանը: Հերթական անգամ մեր դրոշը պատվով ծածանվեց աշխարհի առաջ. ունեցանք 2 1-ին տեղ (ոսկե մեդալ) և 2 3-րդ տեղ (բրոնզե մեդալ) : 2014թվականի Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի <<Կենտրոն>> Ազգային Ավանդական Կարատե-դո Ֆեդերացիայի Գավաթի 6-րդ առաջնությունը: ՀՀ բոլոր առաջնությունները և միջոցառումները կազմակերպել է ՀՀ Կենտրոն ԱԱ կարատե-դո ֆեդերացիան, որոնց աջակցել են Ֆեդերացիայի պատվավոր անդամները: Իր մեծ ներդրումն է ունեցել Ֆեդերացիայի պատվավոր նախագահ Հովհաննես Փիլոյանը, ում Ֆեդերացիայի նախագահ Սուրեն մաթևոսյանը միջոցառման վերջում իր շնորհակալությունը հայտնեց պատվոգրով:

ۍ<
Տեսանյութ
 
08/06/15-08:27

Ավանդական կարատեի 17-րդ Աշխարհի Առաջնություն Շվեյցարիա

 

2014 թվականի հոկտեբմերի 22-27-ին Շվեյցարիայի Ջենեվա քաղաքում տեղի ունեցան Ավանդական կարատեի Աշխարհի 17-րդ առաջնությունը և <<Երեխաները Խաղաղության համար>> Ավանդական Կարատեի Աշխարհի մանկական գավաթի առաջնությունը: Առաջնություններին մասնակցում էին 25 երկիր, որոնց թվում էր նաև Հայաստանը: Հերթական անգամ մեր դրոշը պատվով ծածանվեց աշխարհի առաջ. ունեցանք 2 1-ին տեղ (ոսկե մեդալ) և 2 3-րդ տեղ (բրոնզե մեդալ) մանկական գավաթի առաջնության արդյունքում: Մեր չեմպիոններն են` Մանվել Ղալայանը և Սերգեյ Ամիրյանը, իսկ 3-րդ մրցանակային տեղերն զբաղեցրել են Էլինա Առաքելյանը և Վազգեն Կարապետյանը:

Տեսանյութ
 
01/06/15-06:12

Երևան քաղաքի բաց առաջնություն

 

2014 թվականի հունիսի 29-ին և 30-ին տեղի ունեցավ Հայաստանի <<Կենտրոն>> Ազգային Ավանդական Կարատե-դո Ֆեդերացիայի Երևան քաղաքի բաց առաջնությունը, որն անցկացվեց 7 մրցաձևով: Առաջնությանը մասնակցում էին 200-ից ավել մարզիկներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Ըստ առաջնության արդյունքների և խորհրդի որոշման՝ լավագույն մարզիկները կմասնակցեն ԼՂՀ-ում Ֆեդերացիայի 10ամյա հոբելյանական մրցաշարին, որտեղ էլ կկազմվի Հայաստանի հավաքականը՝ սույն թվականի հոկտեմբերին Շվեյցարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

Տեսանյութ
 
01/06/15-06:00

Ավանդական Կարատեի Եվրոպայի 6-րդ Առաջնություն

 

Հունիսի 12-ից 15-ը Լեհաստանի Ստարա Վեշ քաղաքում կայացավ ավանդական կարատեի Եվրոպայի գավաթի 6-րդ առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին Եվրոպայի լավագույն 8 մարզիկ-մարզուհիները: Մրցաշարում Հայաստանը ներկայացրեց սև գոտի 3-րդ դան Նարեկ Իսկանդարյանը: Առաջնությունն անցկացվեց fuku-go համակարգով, այսինքն մասնակիցները ներկայացան կատա և կումիտե ձևերում: Մեր մարզիկը առաջնությունում գրավեց 4-րդ տեղը:

Տեսանյութ
 
01/06/15-05:49

2014 միջազգային սեմինար-պարապմունքներ Հայաստանում

 

2014 թվականի Մայիսի 22-ին, 23-ին և 24-ին Հայասատանում կայացան հերթական ամենամյա միջազգային սեմինար-պարապմունքները, որոնք անց է կացնում Միջազգային Ավանդական Կարատեի Ֆեդերացիայի նախագահ սենսեյ Վ. Կվիչինսկին: Սեմինար-պարապմունքներից հետո, մայիսի 23-ին, սենսեյ Կվիչինսկին ֆեդերացիայում ընդունեց 1-ին, 2-րդ և 3-րդ դան քննությունները:

Տեսանյութ
 
01/06/15-05:40

Եվորպայի 31-րդ առաջնություն 2013թ.

 

2013 թվականի դեկտեմբերի 7-8-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցավ Եվորպայի 31-րդ առաջնությունը, որին մասնակցում էր նաև <<Կենտրոն>> Ազգային Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի հավաքականը: Ի հպարտություն մեզ բոլորիս, առաջնությանը մասնակցող 28 երկրների մեջ մեր դրոշը ստվերում չմնաց. ունեցանք 10 բրոնզե (3-րդ մրց. տեղ) և 1 արծաթե( 2-րդ տեղ) մեդալակիրներ:

Տեսանյութ
 
01/06/15-04:57

Եվրոպայի գավաթի 3-րդ մանկական առաջնություն

 

2013թվականի հոկտեմբերի 19-ին Անգլիայի Պետերբորո քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի գավաթի 3-րդ մանկական առաջնությունը, որտեղ մեր հավաքականը մասնակցեց 17 հոգանոց թիմով, որում ընդգրկված էին նաև մարզիկներ ԼՂՀ-ից: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 200 մարզիկներ աշխարհի 8 երկրներից, որոնց շարքերում մեր մարզիկների շնորհիվ հերթական անգամ ծածանվեց հաղթական եռագույնը: Ունեցանք 1 առաջին մրցանակային տեղ(ոսկե մեդալ), 1 երկրորդ (արծաթե մեդալ) և 8 երրորդ (բրոնզե մեդալ) մրցանակային տեղեր:

Տեսանյութ
 
01/06/15-04:49

Պատանիների, երիտասարդների և մեծահասակների 9-րդ առաջնություն

 

Հունիսի 28-ին «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ «Կենտրոն» Ազգային Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի Հայաստանի 9-րդ առաջնությունը: Առաջնության բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով ու դիպլոմներով: Մրցումների ընթացքում կարատեիստները ներկայացան անհատական կատա, անհատական կումիտե, էմբու և Ֆուկու-գո մրցաձևերով: Մասնակցեցին 14-15, 16-17, 18-20, 21 և ավելի բարձր տարիքի կարատեիստները: Մրցաշարի գլխավոր հրահանգիչն էր ֆեդերացիայի նախագահ սև գոտի 5-րդ դան Սուրեն Մաթևոսյանը: Առաջնության գլխավոր նպատակն էր, կազմավորել հավաքական թիմը, որը 2013թ դեկտեմբերի 8-ին Չեխիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Տեսանյութ
 
01/06/15-04:44

2013 միջազգային սեմինար-պարապմունքներ Հայաստանում

 

2013 թվականի հունիսի 22-ին, 23-ին և 24-ին Հայասատանում կայացան հերթական ամենամյա միջազգային սեմինար-պարապմունքները, որոնք անց է կացնում Միջազգային Ավանդական Կարատեի Ֆեդերացիայի փոխնախագահ սենսեյ Վ. Կվիչինսկին: Սեմինար-պարապմունքներից հետո, հունիսի 24-ին, սենսեյ Կվիչինսկին ֆեդերացիայում ընդունեց 1-ին, 2-րդ և 3-րդ դան քննությունները:

Տեսանյութ
 
01/06/15-04:37

ՀՀ առաջնություն 27-28 ապրիլի, 2013թ.

 

Սույն թվականի ապրիլի 27-ին <<Դինամո>> մարզադահլիճում տեղի ունեցավ մինչև 14 տարեկան երեխաների ՀՀ առաջնության բացման արարողությունը, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին, կայացավ առաջնությունը:

Տեսանյութ
 
01/06/15-04:25
 
Հեղինակ՝ ԱՐԻԱ