ITKF -ի նախագահի կենսագրությունը

 

Վլոդիմիր Կվիչինսկին(7րդ դան) ծնվել է 1955թ. Հուլիսի 3-ին, Լեհաստանի Լոդզ քաղաքում: Նա Լեհաստանում ավանդական կարատեի հիմնադիրն է: Նա սկսել է կարատեով զբաղվել 1970թ., որից 2 տարի անց Լեհաստան այցելեց Ճապոնական Կարատեի վարես Չիյոմարո Շիմոդան: Պատանու ու վարպետի պատահական հանդիպումը նրա մեջ մեծ սեր ու հետաքրքրություն առաջացրեց, որն այլևս չուներ որևէ սահմաններ: 20 տարի շարունակ Կվիչինսկին եղել է լուսահոգի սենսեյ Հիդետակա Նիշեյամայի սանը, ով հիմնադրեց Ավանդական Կարատեի Միջազգային Ֆեդերացիան (ITKF) ու դարձավ դրա առաջին նախագահը: Վ. Կվիչինսկին ավարտել է Ռազմական բժշկական Ակադեմիան(ավարտելուց հետո աշխատել է Լեհաստան օդային ուժերում որպես բժիշկ), ապա ավարտել է Կրակովի Ֆիզիկական Կրթության Ակադեմիան՝ կարատեի մարզչի որակավորմամբ: Վ. Կվիչինսկին այժմ հանդիսանում է ITKF-ի նախագահ, որի գլխավոր կենտրոնը գտնվում է Շվեյցարիայի Ջենեվա քաղաքում: Նա նաև հանդիսանում է Լեհաստանի Ավանդական Կարատեի Ֆեդերացիայի(TKEP) հիմնադիրն ու նախագահը: TKEP-ն այժմ ունի 200 անդամ ակումբներ ու մասնաճյուղեր Լեհաստանի բոլոր շրջաններում: Ներկայիս տվյալներով այժմ Լեհաստանում շուրջ 30հազար մարդ զբաղվում է ավանդական կարատեով: Վ. Կվիչինսկին Լեհաստանի ազգային հավաքականի մարզիչն է ու նրանց բոլոր հաջողություններչ գրավականը: Քսան տարվա ընթացքում (1992-2012) Լեհաստանի ազգային հավաքականը հաղթել է 426 մեդալ ITKF-ի Աշարհի և Եվրոպայի մրցաշարերում, 147 անգամ նրանք դարձել են չեմպիոն՝ դառնալով աշխարհում ամենաժանաչված ազգային հավաքականներից մեկը: Արդյունքում Լեհաստանը դարձել է շատ միջազգային մրցաշարերի անցկացման վայր և հենց ինքը՝ Վ. Կվիչինսկին եղել է Լեհաստանում կայացած շատ միջազգային ITKF մրցաշարերիԿազմակերպիչ Կոմիտեի նախագահ: Վ. Կվիչինսկին՝ կարատե մարտարվեստի և բուդոյի փիլիսոպայության մեծ ջատագովը, հիմնադրել է Ճապոնական Մարտարվեստների և Սպորտի Կենտրոն <<Դոջո Ստարա-Վեշը>>, որը տեղակայված է Լեհաստանի Ստարա-Վեշ գյուղում: Այն մասնագիտական կենտրոն է՝ համապատասխանեցված ճապոնական մարտարվեստներին, որը պաշտոնապես բացվել է Լեհաստանի նախկին նախագահ Լեչ Վալեսա-ի կողմից 2009թ. Հոկտեմբերի 10-ին:

 
 
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵՏ
Հեղինակ՝ ԱՐԻԱ