Կենտրոն Ազգային Ավանդական Կարատե Դո Ֆեդերացիա

 

Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիան իր գործունեությունը սկսել է 1990-ական թվականների սկզբին: Իր տեսակի մեջ այն միակն է ՀՀ-ում, որը ճանաչվել է Միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի(ITKF) կողմից՝ իր պաշտոնական հիմնադրումից (2004թ.) ընդամենը երեք տարի հետո: Միևնույն ժամանակ այն անդամակցում է Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիային: Ֆեդերացիայի նախագահն է միջազգային կարգի մրցավար, Ջավախքի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, Արցախի ֆեդերացիայի գլխավոր հրահանգիչ, Դավիթաշեն համայնքի մանկապատանեկան երկրապահի նախագահ, 5–րդ դան Սուրեն Մաթևոսյանը: Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիան իր մասնաճյուղերն ունի Արցախում (ք.Ստեփանակերտ), ՀՀ-ի տարբեր մարզերում (ք.Դիլիջան, ք.Հրազդան, ք.Գյումրի, գ.Քասախ) և Երևանի բոլոր համայնքներում: Իսկ Հանքավանի սպորտային ճամբարում ամեն ամառ կազմակերպվում է Ֆեդերացիայի սաների, մարզիկների և մարզիչների հանգիստը: Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիան ամեն տարի անց է կացնում ամենամյա ՀՀ գավաթի առաջնություն, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի մարզիկներ: Նաև ամեն տարի կազմակերպվում են սեմինար-պարապմունքներ և ատեստացիոն քննություններ, որոնք անցկացնելու համար հրավիրվում է Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վ. Կվիչինսկին: Ֆեդերացիան տալիս է գերազանց տվյալներով մարզիկներ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, ովքեր մասնակցել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, բազմիցս հաղթող ճանաչվել՝ գրավելով պատվավոր մրցանակային տեղեր: Այսպես՝ • 2006թ., Իտալիա, Եվրոպայի առաջնություն, 4-րդ և 5-րդ մրցանակային տեղեր. • 2007թ. դարձել է Միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի (ITKF) անդամ. • 2008թ. հավաքականը առաջին անգամ մասնակցել է Լիտվայում կայացած 14-րդ աշխարհի առաջնությանը. • 2009թ., Իտալիա, Եվրոպայի առաջնություն. • 2009թ. առաջին անգամ մանկական հավաքականը, մասնակցելով Լեհաստանի գավաթի միջազգային բաց առաջնությանը, գրավել է բարձր մրցանակային տեղեր: Այդ կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության Հայաստանի մասնաճյուղը նույնպես մրցաշարի մասնակիցներին պարգևատրել է պատվոգրերով: • 2010թ. մայիսի 1-2-ն անցկացվեց ՀՀ առաջնություն՝ նվիրված «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանին: Ռուսաստանի հայերի միության Հայաստանի մասնաճյուղը մրցաշարին պարգևատրեց գավաթով: • 2010թ. հունիսի 18-19-ը Լեհաստանում Եվրոպայի գավաթի առաջնությանը՝ մանկական հավաքականի մարզիկները նվաճել են երկու 1-ին, երկու 2-րդ և հինգ 3-րդ մրցանակային տեղեր: Միևնույն ժամանակ մեծահասակների Եվրոպայի գավաթի առաջնությանը Եվրոպայի ութ լավագույն մարզիկների շարքում մեր մարզիկը գրավել է 6-րդ մրցանակային տեղը: • 2010թ. նոյեմբերի 12-14-ին Բրազիլիայի Միջազգային ավանդական կարատեի մեծահասակների 15-րդ աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև մեր հավաքականը: • 2011թ. Երուսաղեմում 13-րդ երիտասարդական և 30-րդ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 10 հոգուց բաղկացած թիմով (5 մարզիկները Լեռնային Ղարաբաղից)`ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ: Ֆեդերացիայի սան Նարեկ Մովսիսյանը, մասնակցելով անհատական կումիտե մրցաձևում, գրավել է Եվրոպայի առաջնության առաջին պատվավոր տեղը: Հայաստանը ավանդական կարետեի պատմության մեջ առաջին անգամ երիտասարդների տարիքային խմբում ունեցավ հաղթող: • 2011թ. Լեհաստանի Լուբլին քաղաքում Եվրոպայի մանկապատանեկան մրցաշարին գրավեցինք 1-ին պատվավոր տեղը, ունեցանք նաև այլ մրցանակային տեղեր: 2012-2013 թթ. • 2012թ. Լեհաստանում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությանը և միաժամանակ անցկացվող Եվրոպայի մանկապատանեկան գավաթի առաջնությանը մարզիկները նվաճեցին երկու 1-ին, երկու 2-րդ և երեք 3-րդ մրցանակային տեղեր: 2013թ. հունիսին կանցկացվեն հերթական սեմինար-պարապմունքները՝ միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վ. Կվիչինսկու գլխավորությամբ: 2012թ.-ին ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան, ի դեմս ֆեդերացիայի նախագահ, ՊՆ հասարակական խորհրդի անդամ, Հայաստանի << Դինամո>> Մարզական ՀԿ նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանի, հանդես է գալիս նախաձեռնությամբ հուշագիր ստորագրել ՀՀ սպորտային և հասարակական այլ կազմակերպությունների հետ, այդ թվում նաև Հայաստանի <<Կենտրոն>> ԱԱԿՖ-ի հետ: Ավանդական կարատեն վերջին տարիներին դարձել է կարատեի ամենամասսայականացված տեսակներից մեկը Հայաստանում: Վերջերս Լեհաստանում տեղի ունեցավ ավանդական կարատեի մեծածավալ սեմինար, որին մասնակցում էին ոչ միայն մարզիչներ աշխարհի տարբեր երկրներից, այլ նաև բժիշկներ, որոնք, ներկայացնելով իրենց ուսումնասիրությունները, հաստատեցին, որ ավանդական կարատեն լավագույն մարզաձևերից է, ոը օգնում է կարգավորել երեխաների՝ ողնաշարի հետ կապված խնդիրները: Ֆեդերացիայի գլխավոր նպատակներն են ավանդական կարատեն զարգացնել Հայաստանում և Արցախում, ինչպես նաև երեխաների մեջ սերմանել կազմակերպվածություն և նվիրվածություն հայրենիքի նկատմամբ, դաստիարակել օրինակելի զինվոր և քաղաքացի, նրանց զերծ պահել արատավոր երևույթներից:

 
 
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵՏ
Հեղինակ՝ ԱՐԻԱ