Հայաստանի “Կենտրոն” Ազգային Ավանդական Կարատե-Դո Ֆեդերացիան առաջին անգամ իր պատմության մեջ կազմակերպեց առաջին միջազգային մրցաշարը, որը անվանել ենք Արարատ Գավաթ (Ararat Cup): Այն տեղի ունեցավ 2018թ. մայիսի 5-6: Մինչ այդ Հայաստան ժամանեց Աշխարհի Ավանդական Կարատեի Ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Կվիչինսկին (սև գոտի, 8-րդ դան), անցկացրեց սեմինար-պարապմունք և իր ներկայությամբ աջակցեծ մրցաշարին: