Հիդետակա Նիշիյամայի կենսագրությունը

 

    Աշխարհի ավանդական կարատեի խարիզմատիկ առաջնորդն էր: Ծնվել է 1928թ Տոկյոյում և սկսել է իր մարզումները 5 տարեկանից: Սկսել է զբազվել կարատեով 1944-ին, եղել է Սենսեյ Ֆունակոշի Գիչինի սանը, այնուհետև շարունակել է ուսումը Տակաուշոկու համալսարանում: Եղել է Ճապոնիայի Կարատեի Ասոցացիայի հիմնադիրը և տեխնիկական ղեկավարը, միաժամանակ ուղարկել է Ճապոնիայի Կարատեր մարզիչներ աշխարհի կոնրետ շրջաններ: Ապրել և ուսուցանել է Լոս Անջելեսում ավելի քան քսան տարի: 1972-ին WUKO-ի փլուզումից հետո Հիդետակա Նիշիյաման դարձավ ITKF-ի (Ավանդական կարատեի միջազգային ֆեդերացիայի) նախագահ: Ավանդական կարատեի մասին շատ գործերի հեղինակ է, այդ թվում ՝ <<Կարատեն՝ դատարկ ձեռքով կռվի արվեստ>> գրքի, որն աշխարհում տպագրված առաջին մոնոգրաֆիան է կարատեի մասին: Հիդետակա Նիշիյամայի առաջին նպատակն է եղել կարատեն դարձնել Օլիմպիական սպորտաձև: Նա է ստեղծել կարատեի նոր կանոնակարգը: Նա անխոս եղել է այն մարդը, ով իր ուսերին տարիներ շարունակ կրել է վանդական կարատեն հետագա սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը: Նա հանդիսանում է ITKF-ի հիմնադիրն ու առաջին նախագահը: Մահացել է 2008-ի Նոյեմբերի 7-ին:

 
 
Հեղինակ՝ ԱՐԻԱ