Կարատեի պատմությունը

 

 

Կայսր Բոնապարտը հաճախ էր հիշում և հիանում մի երկրով, որը թեև զբաղեցնում էր քիչ տարածք, սակայն բացարձակ անկախ էր: Այդ երկրում զենքի գործածությունը արգելված էր, և եթե գտնվեր մեկը, ով զենք ունենար կամ թաքցներ, հռչակվում էր դավաճան: Այդ երկիրը գտնվում էր Ճապոնիայից հարավ և հայտնի էր Ռյուկյու անվամ, իսկ ետագայում արդեն Օկինավա, որը կարատեի հայրենիքն է: Այն հարցին, թե երբ է կարատեն ծնունդ առել, ոչ ոք չի կարող պատասխանել, և հազիվ թե հայտնի դառնա այդհարցի պատասխանը, քանի որ հնում կարատեն խիստ գաղտնի մարտարվեստ էր: Երբևէ բարձրաձայն չէր ասվում ուժի և հնարավորությունների մասին, և չէր ցուցադրվում օտարներին: Նույնիսկ չեն պահպանվել գրավոր  փաստաթղթեր, որոնցով հնարավոր կլիներ պարզել կարատեի սկզբնական ժամանակաշրջանը: Ռյուկյուի թագավորությունւմ զենքի գործածությունը արգելվել է երկու անգամ` պետական բարձր ատյանի հրամանով: Առաջին անգամ  դա եղել է մոտ 500 տարի առաջ, երկրորդ անգամ՝ դրանից մոտ 200 տարի հետո: Հաստատապես կարելի է ասել,որ հենց զենքի գործածության արգելքն էլ հսկայական դեր է խաղացել կարատեի զարգացման հարցում: Առաջին արգելքը հայտարարվել է, այսպես կոչված, երեք թագավորությունների միացման ժամանակ: Բա Կինն այդ մասին հիշատակում է իր <<Կամելիի հեքիաթում>>: Մինչև 15-րդ դարը Ռյուկյուի կղզիներում կար երեք ինքնուրույն թագավորություն` Չուզան, Նանզան, Հոկուզան, ոչոնցից յուրաքանչյուրը ձգտում եր ղեկավարելու: Մյուս երկուսից զորեղ է գտնվում Չուզանը, որի արքան` Սյո Խաշին (1372-1439 թթ.), միավորում է երեք թագավորություններն ու ինքը դառնում ընդհանուրին իշխող: Նրա հրամաններով առաջինը վերաբերվում է հենց զենքի գործածության արգելմանը: Այդ հրամանն այնքան խիստ էր, որ դա վերաբերվում էր նույնիսկ հիշատակ պահված թրերին: Մոտ 200 տարի կղզիաբնակներն ապրում էին համերաշխ: Ժողովրդին ղեկավարում էր խելացի, բանիմաց, բարի մարդ: 1609 թվականին Ռյուկյուի թագավորության վրա հարձակվում է Հարավային Կյուսյուի տիրակալ Սիմազուի բանակը:  Վերջինս հավակնում է իր իշխանությանը ենթարկել Հարավային ծովերի տիրույթներն ու Ռյուկյուն:  Սիմազուի բանակի սենգոկը քաղաքացիական մարտերում  նշանավորվել էր իր գործելաոճի անվածությամբ ու դաժանությամբ, սակայն Ռյակյուի բնակիչները ցուցաբերում են այնպիսի ինքնապաշտպանություն, որ պայքարը ձգվում է 20 տարի: Հիդռոշի Տոտյոմին, որ ձգտում էր միավորել ամբողջ Ճապոնիան, այդ ժամանակաշրջանը բնորոշել է որպես <<դաժան քուն>>: Սամուրայների <<կայծակ>> Սացուման անակնկալի էր եկել ինքնապաշտպանության թափից: Ձախողվում է Օկինավայի նախա նավահանգստի գրավումը: Նոր ուժերի ժամանումից հետո միայն Սիմազուի բանակն ի վիճակի է կինում շրջապատել կղզին: Այնուհետև անսպասելի հարձակվում  է Ունտեն նավահանգիստը, որը գրեթե չէր ել պաշտպանվում: Այսպիսով, նախահարձակ ուժերը հասնում են իրենց նպատակին, և իրավիճակը փոխվում  է. կղզեխմբի գլխավոր կղզին` Օկինավան, ընկնում է Սիմազուի ձեռքը: Նոր թագավորը կրկին արձակում է զենքի գործածության արգելման օրենքը: Պատմիչները հակված են այն կարծիքին, որ կարատեն` անզեն մարտի հիանալի ձևը, իր ծնունդով պարտական է Սիմազուի արգելքին: Ռյուկյուի բնակիչները շարունակաբար  հարձակումներ ենթարկվելու պայմաններում ստիպված էին ստեղծել անզեն ինքնապաշտպանության ձև, թեև մինչ այդ էլ հայտնի էին անզեն մարտի մի քանի հնարք: Կարատեն հիմնադրող Գիչին Ֆունակոշին թողել է հիշատակություն . << Կարատեի երկու տեսակների մասին լսել եմ փոքրուց մեծերից: Հիմա այն կարծիքին եմ, որ տո-դեն հիմնականում չինական կենպոն է, իսկ օկինավա– տեն տեղական մարտաձ է: Չինաստանի մարտարվեստն ունի ոչ պակաս, քան 6000 տարվա պատմություն: Ասում են` լեգենդար <<նարնջագույն կայսեր>>` Հունագի կառավարման տարիներին  զինվորները հարձակումներից պաշտպանվում էին ածելու պես սուր թրերով: Մինչև Չժո դիաստիայի ղեկավարումը Չինաստանը չափազանց անհանգիստ երկիր էր: Այդ իրավիճակն էլ ժողովրդին մղել է մարտարվեստ ստեղծելու: Զենքի գործածության արգելքի պայմաններում անզեն մարտի պարապունքներն անց էին կացվում գաղտնաբար:Կղզիաբնակներին պետք չէր, որպեսզի օտարները իմանան  մարտարվեստի գոյության մասին: Բնականաբար չկային ոչ դոջոներ, ոչ էլ հատուկ մարզիչներ: Ճանաչված վարպետներ էին Մացումարա Ռյուկուն, Ուեախարան, Ազատոն, Իտոսուն : Այս անձանցից ոչ ոքի համար կարատեն մասնագիտություն չէր, նրանք դրանով զբաղվում էին սեփական հետքրքրության համար: Վարպետ Ազատոն, ում այդ տարիներին համարում էին կարատեի մեծագույն իմաստուն, եղել է Գիչին Ֆունակոշիի Մարզիչը: Պատմում է Գիչին Ֆունակոշին. << Տարիներ առաջ ստացա մի նամակ, որտեղ գրված էր. << ես գիտեմ մի կատա, որը երբեք ոչ մեկին չեմ ասել, ուզում եմ մահից առաջ այն քեզ փոխանցել>>: Շատ հուզվեցի այդ նամակից, բայց ավաղ զբաղվածությանս պատճառով չէի կարող Տոկիոյից մեկնել Օկինավա: Բարեբախտաբար, այնտեղ մեկնելու ծրագիր ուներ որդիս և ,իմ խնդրանքով, նա այցելեց այդ պարոնին և իմ փոխարեն սովորեց կատան: Ծերունին շատ էր ուրախացել տեսնելով որդուս` Գիգո Ֆունակոշիին: Նա, մինչ կատան ցույց տալը, փակել էր բոլոր դռներն ու պատուհաններն, որ ոչ ոք չտեսնի: Դասն ավարտելուց հետո ասել է, որ արդեն խաղաղությամբ կմահանա… Նա պատմել է, որ շատերն են իրեն խնդրել սովորեցնել կատան, սակայն ինքը մերժել է: Միայն մեկ հոգի է եղել, ով իր իր թախանձանքներով ու հետապնդումներով հոգնեցրել է ծերունուն, ով էլ ստիպված է եղել հանձնվել, սակայն գլխավոր շարժումները  սովորեցրել եմ փոխած: Նա որդուս ասել է. << եթե կասկածներ ու վեճեր ծագեն, հայրիկին փոխանցիր, որ քեզ սովորեցրել եմ այնպես, ինչպես կատան է>>: Գիչին Ֆունակոշին երիտասարդ  տարիներին նմանատիպ պատմություններ հաճախ են պատահել: Ահա թե ինչու մեկ կատան ունենում է կատարման տարբեր ձևեր, և ամեն աշակերտ ինքն էլ իր հերթին է փոփոխություններ մտցնում…

 
 
Հեղինակ՝ ԱՐԻԱ