Ֆունակոշիի կենսագրությունը

 

Գիչին Ֆունակոշին ծնվել է Օկինավայում ՝ Շուրիում, 1868թ.-ին: Պատանի ժամանակ նա մարզվել է իր ժամանակների երկու լավագույն վարպետների մոտ: Նրանցից յուրաքանչյուրը Գիչինին սովորեցնում էր տարբեր մարտարվեստ: Յասուցունե Ազատոից նա սովորեն շուրի-տե, իսկ Յասուցունե Իտոսուից սովորեց Նահա-տե: Նա հետագայում դառնալու էր այս երկուս ոճերի միացնողը, որը ստանալու էր Շոտոկան կարատե անվանումը: Սենսեյ Ֆունակոշին այն մարդն է, ով տարածեց կարատեն Ճապոնիայում: 1917-ին նրան խնդրեցին ներկայացնել իր մարտարվեստը որպես ֆիզիկական կրթության ձև Կրթության Նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը: 1922-ին նրան կրկին հրավիրեցին նմանատիպ միջոցառման: Ապա հաջորդեց 3-րդ հրավերը, բայց այս անգամ արդեն հատուկ ցուցադրություն էր: Նա ցուցադրեց իր արվեստը կայսերն ու թագավորական ընտանիքին: Դրանից հետո սենսեյ Ֆունակոշին որոշեց մնալ Ճապոնիայում և դասավանդել ու զարգացնել իր արվեստն այնտեղ: Գիչին Ֆունակոշին մահացել է 1957-ին՝ 88 տարեկանում: Բացի Շոտոկան- կարատեն ստեղծելն ու այն Ճապոնիային ու աշխարհին ներկայացնելը, նա նաև գրել է <<Կարատե-դո Կյոհան>> աշխատությունը, որը հանդիսանում է Շոտոկանի ուղեցույց, ապա ավելացրել է իր <<ինքնակենսագրությունը>>՝ <<Կարատե-դո. Սա է իմ կյանքի ուղին...>>: Այս գիրքն ու նրա արվեստն առհասարակ, հանդիսանում են այս համեստ ու բարեհոգի մարդուն համապատասխան ժառանգությունը:

 
 
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵՏ
Հեղինակ՝ ԱՐԻԱ