• Այս սպորտաձևում ինչպես է կադրերի վիճակը, արդյոք չունեք որակյալ կադրերի խնդիր:

Բոլոր սպորտաձևերում կա կադրերի խնդիր, բայց մեր նպատակն է փոքր տարիքից երեխաներին պատրաստել: Եթե կարողանաս երեխային ճիշտ գիտելիքներ փոխանցել, ապա նա կմեծանա և կդառնա քո ուզած պատրաստի կադրը: Եթե ունենք Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ, որ մեր կադրերը բավականին պատրաստված են:

    • Այսինքն` կադրերի պատրաստման խնդիրը փորձում եք լուծել հենց ֆեդերացիայում:

Հիմնական գիտելիքները ստանում են մարզիչներից, ովքեր պարապում են մեր կենտրոնում: Սեմինարների հրավերներ են լինում միջազգային կազմակերպություններից: առանց սեմինարների չես կարող սովորեցնել, իսկ ավանդական կարատեն այն մարտարվեստն է, որ միայն դահլիճում պարապելով` արդյունքի չես հասնի, լայն գիտելիք է պետք: Սեմինարների ընթացքում մեզ մոտ լինում են որակավորման քնություններ ինչը ևս խոսում է մարզիչների և մարզիկների պատրաստվածության մակարդակի մասին:

    • 1991 թ.-ից զբաղվում եք մարզչական աշխատանքով, ինչպիսի արդյունքների եք հասել:

Այո, հիմնականում մարզչական աշխատանք: Ունեմ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր սաներ, Ռուսաստանի առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ, թվով 600-700 սեվ գոտեկիրների եմ պատրաստել: Սաներս մասնակցելու են միջազգային առաջնություններր, որտեղ ներկայացնելու են մեր երկիրը:

    • Հարավկավկասյան  երկրների համեմատությամբ` մեզ մոտ ինչ մակարդակում է ավանդական կարատեն:

Կարեղ եմ ասել ոչ մի հարցում չենք զիջում կովկասյան երկրներին: Եթե կարողանում ենք Եվրոպայի, աշխարհի մրցումներից մրցանակներ բերել, ինձ թվում է, որ կովկասյան առաջնություններին ևս խնդիրներ չենք ունենա: Սրանք զուտ խոսքեր չեն, այլ տարների աշխատանքն ու փորձն են ցույց տալիս: Այսօր սաներ ունենք, ովքեր մեզ մոտ են սկսել մարզվել, բայց հիմա դրսում են և ցավոք, այլ երկրների հավաքականների կազմում են ներկայանում, սակայն հիմքում եղել է մեր դպրոցը: