• Ձեր կարծիքով` ավանդական կարատեն մարտական է թե՞ դաստիարակչական

Կարատեն մարտարվեստ է, սակայն իր մեջ կրում է դաստրարակչական ամբողջական համակարգ: Ամեն մարդ չի կարող դիմանալ այն պահանջներին ու դաստիարակչական նորմերին, որոնք դրվում են սաների առաջ: Մեր խնդիրն է առաջին հերթին դաստիարակել բարոյապես և հոգեպես ուժեղ, սկզբունքային ու լավագույն մարդկային արժեքներ կրող սերունդ, որը պիտանի կլինի հասարակությանը և իր պահվածքով օրինակ կծառայի ուրիշներին: Իմ կարծիքով` հայ պատանիները պիտի աճեն այնպիսի իդեալներով, որ վաղը կարողանան լավ հայր լինել իրենց ընտանիքների համար, հայրենասեր զավակ` հայրենիքի համար և բարոյական կերպար` հասարակության համար: Որպեսզի կարատեիստը կարողանա դառնալ իսկական մարտիկ, պետք է անցնի դաստիարակության երեք շերտով` ֆիզիկական, տեխնիկական և հոգևոր: Սաներս շատ լավ գիտեն այդ շերտերի մասին, և բնական է այն առաջնթացը, որ արձանագրում են մարզական մրցումներում:

    • Ինչպիսի՞ն է կարաեի զարգացումը Ղարաբաղում

Սա այն մարտարվեստն է, որ առաջինը մեզ է պետք: Դա բացատրվում է մեր ժողովրդի  անցյալով ու պատմությամբ: Այս մարտարվեստը մեզ անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար, ոգեղեն սերեւնդ աճեցնելու համար: Այս ճշմարտությունը պետք է գիտակցեն բոլորը և համապատասխան բերաբեմունք ցուցաբերեն կարատեի նկատմամբ: Մեր երեխաները չեն զիջում այլ երկրների երեխաներին, հակառակը` ավելի խոհեմ են, շուտ ըմբռնող, պարտաճանար: Կարծում եմ` պարզապես անհրաժեշտ է, որ մեզ ֆինանսապես օգնեն, որպեսզի կարողանանք դուրս գալ միջազգային ասպարեզ, մասնակցել մրցումներին, ոգեվորել երեխաներին, զարգացնել մարտարվեստը, ստեղծել նոր դպրոցներ: Մեր ապագան կերտելու են ոգով ուժեղները, և պետք է դաստիարակենք ոգեղեն սերունդ:

    • Ինչպիսի՞ն են պայմանները ֆեդերացիայի դպրոցներում

Արցախում ֆեդերացին ունի, ընդհանուր առմամբ 8 դպրոց, յուրաքանչյուրում մարզվում են մինչև 50 երեխա: Պայմանները նորմալ են, կարևորը վերաբերմունքն է մարտարվեստի նկատմամբ: եթե սիրում են` կպարապեն անգամ անձրևի տակ. Այսպես եմ կարծում: